Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Ինչպեսհայտնել ենք,Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ստորագրել է կանոնադրությունը՝ այսպիսով միանալով Թրամփի հիմնած «Խաղաղության խորհրդին»:

Արարողությունըընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, որն էլ հրավիրել է միշարք երկրների ղեկավարների:

Այս Խաղաղության խորհուրդը Թրամփի՝ Գազայի հատվածը կառավարելու ծրագրի մի մասն է, սակայն քննարկվում է այն այլ թեժ կետերում, ինչպիսին է Ուկրաինան, ընդլայնելու հնարավորությունը:

Թրամփըստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։

Leave a comment