Քայլող գաղափար կա․ Փաշինյանը` երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորը լրագրողներին հայտնել էր, թե իր տեղեկություններով քննարկումներ են անցկացվում ղազախական ընկերությանը փոխանցման հարցի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքում, որ որոշակի զրույցներ կան հայկական երկաթուղին ղազախական ընկերության կոնցեսիոն կառավարմանը հանձնելու մասին։ Նա այդ մասին խոսեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով մարտի 23-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, նշել էր, թե իր տեղեկություններով՝ հիմա քննարկվում է հայկական երկաթուղին ղազախական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը։

«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի համար կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է»,- ասաց Փաշինյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ նման թևածող կամ քայլող գաղափարներ կան, բայց չի կարող ասել, թե քննարկումներ կան։

Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։

Leave a comment