«Համերաշխություն ենք հայտնում Իրանին». ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարությունը

https://arm.sputniknews.ru/20260326/hamerashkhutjun-enq-hajtnum-iranin-hapk-khv-khvorhrdi-hajtararutjuny-100265404.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100247844_264:0:1848:1188_1920x0_80_0_0_09fa9f9cb29b7013275e213953add616.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն

հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Խորհրդարանականները կոչ են արել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խաթարմանը հակազդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը (ՀԱՊԿ ԽՎ) հայտարարություն է ընդունել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ ԽՎ–ի կայքից։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հայտարարություն է ընդունել Մերձավոր Արևելքում և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում լուրջ մտահոգություն է հայտնվում Իրանի տարածքին ռազմական հարվածների և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Խորհրդարանականները նշել են, որ իրենք հանդես են գալիս առ այն, որ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում։

Նրանք անընդունելի են համարում ուժի կիրառումը և կոչ են անում առկա հակասությունները կարգավորել բացառապես երկխոսության վրա հիմնված խաղաղ ճանապարհով, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան։

Հայտարարության մեջ խորհրդարանականները կոչ են անում ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային խաղաղության և անվտանգության խաթարմանը հակազդելու համար։

«Ընդգծում ենք Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը։ Հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Իրանի կառավարությանը և ժողովրդին։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment