Փաշինյան․ «Մայիսի 28-ին ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն կլինի»

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ մայիսի 28-ին Երեւանի Հանրապետության հրապարակում քաղաքացիներին հաշվետվություն կներկայացվի:

«Դա կլինի ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն: Կցուցադրվի վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան: Մենք աշխատում ենք այս թեմայով միջազգային գործընկերների հետ, քանի որ զորահանդեսը շատ նուրբ թեմա է եւ կարող է տպավորություն ստեղծել, որ շեղվում կամ հրաժարվում ենք խաղաղության օրակարգից:
Մենք կշարունակենք միջազգային հանրության եւ տարածաշրջանի գործընկերների հետ այս թեմայով աշխատել, որ նրանք դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Leave a comment