Ինչ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում իշխանափոխությունից հետո Հայաստանի ԱԺ-ում ընդդիմադիր ուժերը միմյանց էին շնորհավորում։

«Ղարաբաղում իրականացրին իշխանափոխություն, ՀՀ ԱԺ-ում շնորհավորում էին իրար, ու այդ շնորհավորանքներից հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Նրանք այն, ինչ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում»,- ասել է նա։

Նա հավելել է. «Այդ մարդիկ, ընդ որում՝ նրանց մի մասը ՀՀ-ում իշխող շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, բառիս բուն իմաստով փախան Ղարաբաղից՝ ինձ մեղադրելով, որ սահմանները փակել ենք ու թույլ չենք տալիս ժողովրդին դուրս գալ այնտեղից»։

Նա հիշեցրել է ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, ասելով, որ նախազգուշացրել է՝ եթե դուրս գան, այլևս վերադարձի հնարավորություն չի լինի։

Նա նշել է, որ ԼՂ-ում կռվելու մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում. «Հետախուզության տվյալներով՝ առկա զենք զինամթերքի առյուծի բաժինը մնացել են ձեռք չտված»։

Նա նաև նշել է, որ որոշ տվյալներ կգաղտնազերծի ու փաստաթղթեր կհրապարակի։

Leave a comment