Նիկոլ Փաշինյան. «Մարդկանց ասում են՝ կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկիա»

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալ-հոգեբանական հասկացություն է»:

Նա նշել է, որ պետք է դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը «Ղարաբաղից տեղահանված անձանց, ընդհանրապես, հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակի մեջ պահելն է»։
«Երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն, որովհետեւ խաղաղությունը միան պայմանագիր չէ: Խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ չկա ավելի դաժան բան, քան՝ սպասումը: Մենք, որպես ժողովուրդ, արդեն հարյուր քանի տարի է՝ ապրում ենք այդ սպասումով, ինչը կայսերական քաղաքականություն է, հակահայկական, ապահայկական քաղաքականություն է: 
Մարդկանց ասում են՝ մի խաղաղվեք, Ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի ու կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկիա»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment