Մարտի 26-ը Մանուշակագույն օրն է․ էպիլեպսիան դատավճիռ չէ, եկեք փոխօգնող լինենք. Գոհար Մելոյան

Մարտի 26-ը Մանուշակագույն օրն է՝ էպիլեպսիայով մարդկանց աջակցության միջազգային օրը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Ես եղել եմ երեխա, իմ ծնողն ինձ սովորեցրել է ապրումակցում ու ականատես լինելով՝ ես չեմ թողել, փախել կամ սարսափել, ես օգնության եմ հասել, ու այո՛, մենք պետք է ասենք մեր միջավայրում՝ մեր ծնողին, մեր երեխային, մեր կոլեգային, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, այդ իրավիճակում պետք է ապրումակցենք, պետք է օգնենք ու պետք է իմանանք՝ ինչպես օգնել։

Հայեր ջան, մարդիկ, եկեք լինենք ուշադիր, ապրումակցող, միմյանց փոխօգնող ու այդ իրավիճակում աշխարհը հաստատ ավելի լավը կդառնա»,-ասել է Մելոյանը:

–00—ՅՄ

Leave a comment