ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի ծառայողների հետ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։ Այս մասին տեղեկությունը NEWS.am—ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից:
Մեր տեղեկություններով հասցեների մեծ մասում խուզարկություններն ավարտվել են, այս պահին մի քանի հասցեներում են շարունակվում խուզարկությունները։
Գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։