Պարզվել է, որ այրվում են ավտոբուսի հետևի արգելակման կոճղակները
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Մարտի 26-ին, ժամը 08։08-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի անիվներից ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ այրվում են ավտոբուսի հետևի արգելակման կոճղակները․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել ժամը 08։19-ին, մարվել՝ 08։37-ին», – նշված է հաղորդագրության մեջ։