Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ոլորտում՝ ծառայությունների որակի բարձրացման և վարչարարության արդյունավետության հիմնավորմամբ։ Փոփոխություններով առաջարկվում է ամուսնալուծության պետական գրանցման համար սահմանել նվազագույնը երկամսյա ժամկետ։ Այն կարող է կրճատվել դիմողների ցանկությամբ՝ լրացուցիչ վճարի դիմաց, սակայն այդ վճարը նախատեսվում է բարձրացնել՝ ընտանիքի պահպանմանը նպաստելու և հապճեպ որոշումները զսպելու նպատակով։ Ըստ պաշտոնական…