ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը խնդրեց Սուրեն Պապիկյանին թվերի տեքսով ներկայացնել` սպառազինության գծով ինչ ֆինանսավորում ունենք, քանի որ ընդդիմադիր շրջանակները խոսում են թերի սպառազինության մասին. «Տպավորություն է, որ որևէ կենտրոնից նույն նամակի հասցեատերերն ստացել են հանձնարարություն՝ խոսել կամ թիրախավորել անվտանգության հարցը: Պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ իրականությունն իրենց պատկերացումներից տարբերվում է, և պատճառը, որ նրանց մոտ հույս է առաջացել, թե գտել են մեր թույլ տեղը, մեր համեստությունն է և ոլորտի` գաղտնի լինելու հանգամանքը: Նախորդ երկու նախագահների կառավարման տարիներին՝ շուրջ երկու տասնամյակում, բանակի վրա 5,4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-2025 թվականներին, և սա վերաբերում է միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի գնմանը։
…Թվերին նայեք և հարց տվեք ձեզ՝ ինչով եք զբաղված, ինչո՞վ եք զբաղվում, և ձեններդ կտրեք, տեղներդ նստեք»,- ասաց նա: