Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն

Գերմանիայի Գերագույն դատարանը վճռել է ձերբակալել Ռումինիայի քաղաքացու, որը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային դատախազությունը։

Նշվում է, որ ավելի վաղ՝ գերատեսչությունը հայտարարել է Ռումինիայի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող երկու օտարերկրացիների ձերբակալման մասին։

Գերմանական իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալվածները, ենթադրաբար, Ռուսաստանի համար հետախուզական գործունեություն են ծավալել։ Նրանք, մասնավորապես, մեղադրվում են Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների մատակարարին լրտեսելու մեջ։

 

Leave a comment