Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել | ՄԱՄՈՒԼ.ամ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 24-ին Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել։
     Առավոտյան ջերմաստիճանը այնտեղ իջել է մինչև -76.4°C։

«Սա մարտ ամսին աշխարհում գրանցված ամենացածր ջերմաստիճանն է։ Այն գերազանցում է չորս տարի առաջ սահմանված նախորդ ռեկորդը (-76.1°C)»,- գրել է նա։

Leave a comment