Խոշոր հրդեհ Երևանում. այրվում է «Կանազ» մշակույթի տունը

Բաժանորդագրվել

Դեպքի վայր է մեկնել 10 մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան շենքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 19։12-ին։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,– նշվում է ՆԳՆ հաղորդագրությունում։

Ավելի ուշ հայտարարվել է «թիվ 3 կանչ», և դեպքի վայր է մեկնել ևս 6 մարտական հաշվարկ։

Leave a comment