Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել. Արշակ Սրբազան

Լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել է, որ եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել։

«Եկեղեցին երկու հազար տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքը։ Իմ խորին համոզմունքն այն է, որ երկու հազար տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել»,- նշել է Սրբազան Հայրը։

Սրբազանն ընդգծել է, որ ակնհայտ է, որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ այս գործողությունների խորքում։

Արշակ Սրբազանը նաև հավելել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու արքեպիսկոպոսի միջև հարաբերությունները չեն կարող այլ կերպ լինել, քան Հայյրապետի ու եկեղեցականների հարաբերությունը։

Լրագրողները Սրբազան Հորից հետաքրքրվել են, թե՝ ո՞վ կարող էր տարածել իրեն վերագրվող տեսանյութը՝ Սրբազան Հայրն արձագանքեց. «Գիտեք, այնտեղ ավելի շատ խանդոտ կնոջ ձեռագիր է երևում, քան, ասենք, տարբեր մարդկանց»։

Սրբազանից լրագրողները ճշտեցին՝ կարո՞ղ է «խանդոտ կինը» հոգևորական լինել՝ Արշակ Սրբազանն արձագանքեց. «Ես չգիտեմ, պահի տակ էքսպրոմտ բան ասացի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment