Կաթողիկոսն ընդունել է Հնդկաստանում բուժումն ավարտած Արտաշես Ամիրյանին

Պաշտոնական
Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է Հնդկաստանում բուժումն ավարտած Արտաշես Ամիրյանին

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանին, ով Նորին Սրբության հոգածությամբ մեկնել էր Հնդկաստան՝ ստանալու անհրաժեշտ բուժումն ու պրոթեզավորումը։

 

Հանդիպմանն Արտաշես Ամիրյանն իր երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ցուցաբերած աջակցության համար՝ տեղեկացնելով բուժման արդյունավետ ընթացքի և Հնդկաստանում խնամատար կեցության մասին։

 

Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել Արտաշես Ամիրյանին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ բուժական այս խնամքով կբարելավվի վերջինիս կենսագործունեությունը։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է անհրաժեշտ աջակցություն և մշտական հոգածություն ցուցաբերել հանուն հայրենիքի պայքարում իրենց առողջությունը նվիրաբերած հայորդիներին՝ զորակցելով նրանց և նրանց ընտանիքներին։

Leave a comment