8 տարի առաջ որպես վկա էին հարցաքննել, 2025–ին պարզվեց` մեղադրյալը ես եմ. Արշակ սրբազան

https://arm.sputniknews.ru/20260325/8-tari-araj-vorpes-vka-ein-harcaqnnel-2025in-parzvec-meghadrjaly-es-em-arshak-srbazan-100233788.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100223662_188:0:1313:844_1920x0_80_0_0_64a90a57b30ccaeba6e5d050e4f4e0bd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արշակ սրբազան, մեղադրանք, հայ առաքելական եկեղեցի, դատ, իրեղեն ապացույց

արշակ սրբազան, մեղադրանք, հայ առաքելական եկեղեցի, դատ, իրեղեն ապացույց

Բաժանորդագրվել

Սրբազանն իր դեմ քրեական գործը եկեղեցու դեմ արշավի համատեքստում է դիտարկում։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցի՝ մարիխուանայի անհետացումը սրբազանի մոտ ծիծաղ է հարուցում։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա` հիշեցնելով, որ այս քրեական գործը հարուցվել էր դեռևս 2018 թվականին։

«Գործը քննվել է, իսկ հետո կարճվել։ 2025 թվականին վերստին բացվում է, բայց այն ժամանակ՝ 2018 թվականին, ինձ որպես վկա էին հարցաքննել, հետո վերաբացվեց ու հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ»,- ասաց սրբազանը։

Արշակ սրբազանը պատահական չհամարեց, որ իր դեմ գործ հարուցվեց իշխանության կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավի ընթացքում։ Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ գործողություններին, սրբազանը հիշեցրեց եկեղեցու 2000-ամյա պատմությունը։

«Եկեղեցին մեր ազգային ինքնության առանցքն է. իմ խորին համոզմունքն այն է, որ 2000 տարի գոյատևելուց, ապրելուց և այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ կազմալուծվել»,- շարունակեց նա։

Խոսելով եկեղեցու դեմ արշավին միացած հոգևորականների մասին՝ Արշակ սրբազանը նշեց, թե ցավում է նրանց համար, քանի որ շատերի հետ ճանապարհ է անցել ու իր մղձավանջային երազներում անգամ չէր պատկերացնի, որ նրանք կհայտնվեին այսպիսի վիճակում։

Leave a comment