Մի՛ փորձարկեք մեր հողը պաշտպանելու վճռականությունը. Ղալիբաֆը զգուշացրել է ԱՄՆ-ին

Քաղաքականություն

25.03.2026 | 15:47

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է Վաշինգտոնին՝ «չփորձարկել Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ պաշտպանելու իր տարածքը», այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք։

«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շարժումներին, մասնավորապես, զորքերի տեղակայմանը։ Այն, ինչ գեներալները կոտրել են, զինվորները չեն կարող շտկել։ Փոխարենը նրանք կդառնան Նեթանյահուի մոլորությունների զոհը։ Մի՛ փորձարկեք սեփական հողը պաշտպանելու մեր վճռականությունը»,- նշել է Ղալիբաֆը X-ում անգլերենով գրառման մեջ։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԱՄՆ Պատերազմի նախարարությունը նախատեսում է լրացուցիչ զորքեր  տեղակայել Մերձավոր Արևելքում՝ Իրանում գործողություններին աջակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment