Երեւան: Մեդիամաքս: Թուրք դիվանագետներն ակտիվորեն փորձում են համոզել Իրանի հարվածներին ենթարկվող արաբական երկրներին զերծ մնալ հակամարտությունում ուղղակի ռազմական ներքաշումից։
Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրները։
Ինչպես նշում է գործակալությունը, Անկարան մտավախություն ունի, որ Մերձավոր Արեւելքի արաբական պետությունների ներգրավումը մարտական գործողություններում կարող է լայնամասշտաբ պատերազմի հանգեցնել, ինչը վտանգի տակ կդնի ողջ տարածաշրջանը։
Թուրքիայում արձանագրում են վտանգավոր տրամադրություններ արաբական երկրների ղեկավարության շրջանում, որոնք «կորցնում են համբերությունը»։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն արդեն այցելել է Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Կատար, ինչպես նաեւ հեռախոսազրույցներ է ունեցել մերձավորարեւելյան այլ պետությունների ղեկավարների հետ։