Ինչ հիմունքներով է ՀՀ կառավարությունը հավանություն տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանը․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Ինչ հիմունքներով է ՀՀ կառավարությունը հավանություն տվել «Խաղաղության խորհրդին» անդամակցությանը․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

«Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։

Այս մասին1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ներկայացնելով «Խաղաղության խորհրդին» ՀՀ-ի անդամակցության կարգը։

«ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդին» անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասաց Անի Բադալյանը։

Leave a comment