https://arm.sputniknews.ru/20260325/inch-kuzen-kasen-serzh-sargsjany-paterazmi-sparnaliqneri-masin-100216694.html
Ինչ կուզեն՝ կասեն․ Սերժ Սարգսյանը՝ պատերազմի սպառնալիքների մասին
Ինչ կուզեն՝ կասեն․ Սերժ Սարգսյանը՝ պատերազմի սպառնալիքների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ՀՀԿ-ի հետ փոխկապակցված անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T14:07+0400
2026-03-25T14:07+0400
2026-03-25T14:07+0400
սերժ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100216933_0:0:1280:721_1920x0_80_0_0_cae044da0f05638fd3ef7e603d262eb0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Որևէ իշխանություն իրավունք չունի փակելու Արցախ վերադարձի հույսը։ Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան ՔՊ-ականների պնդումներին, թե եթե իրենք չգան իշխանության, պատերազմ կլինի, Սերժ Սարգսյանը քմծիծաղով ընդունեց։«Պա՜հ»,- արձագանքեց նա լրագրողի դիտարկմանը, թե ըստ ՔՊ-ի՝ կամ իրենք կլինեն, կամ պատերազմ կլինի։«Իրենց ինչ կա, ինչ կուզեն կասեն»,- ասաց Սարգսյանը։Արձագանքելով լրագրողներից մեկի հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում այն կարծիքին, որ ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը, Սարգսյանը վրդովվեց։Նա խոստացավ լրագրողների բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում՝ ՀՀԿ համագումարի ժամանակ։Նշենք, որ ՀՀԿ գործիչներն այսօր Կոմիտասի անվան պանթեոն են այցելել՝ հարգելու ՀՀ նախկին վարչապետ (2000-2007 թթ.), ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Մարգարյանը մահացել է 2007թ․ մարտի 25-ին սրտի կաթվածից։
2026
Լուրեր
am_HY
Ինչ կուզեն՝ կասեն․ Սերժ Սարգսյանը՝ պատերազմի սպառնալիքների մասին
Sputnik Արմենիա
Ինչ կուզեն՝ կասեն․ Սերժ Սարգսյանը՝ պատերազմի սպառնալիքների մասին
2026-03-25T14:07+0400
true
PT0M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100216933_295:0:1280:739_1920x0_80_0_0_5f8f9956284207577dede06e6465d680.jpg.webp
սերժ սարգսյան, видео
սերժ սարգսյան, видео
ՀՀ երրորդ նախագահը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ՀՀԿ-ի հետ փոխկապակցված անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Որևէ իշխանություն իրավունք չունի փակելու Արցախ վերադարձի հույսը։ Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան ՔՊ-ականների պնդումներին, թե եթե իրենք չգան իշխանության, պատերազմ կլինի, Սերժ Սարգսյանը քմծիծաղով ընդունեց։
«Պա՜հ»,- արձագանքեց նա լրագրողի դիտարկմանը, թե ըստ ՔՊ-ի՝ կամ իրենք կլինեն, կամ պատերազմ կլինի։
«Իրենց ինչ կա, ինչ կուզեն կասեն»,- ասաց Սարգսյանը։
Արձագանքելով լրագրողներից մեկի հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում այն կարծիքին, որ ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը, Սարգսյանը վրդովվեց։
«Այդ ձեզ է թվում, այդ դուք եք փորձում պառակտել, մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նա խոստացավ լրագրողների բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում՝ ՀՀԿ համագումարի ժամանակ։
Նշենք, որ ՀՀԿ գործիչներն այսօր Կոմիտասի անվան պանթեոն են այցելել՝ հարգելու ՀՀ նախկին վարչապետ (2000-2007 թթ.), ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Մարգարյանը մահացել է 2007թ․ մարտի 25-ին սրտի կաթվածից։