«Ատելության երկու ռահվիրաներ արդեն 8 տարի պահում են իշխանությունը»․ Սամվել Ֆարմանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մահացու փակուղի.
     Նիկոլն ու իր ուսապարկերը սկսեցին կազմակերպված ու գարշաբերան հարձակումը Քոչարյանի վրա:
     Գիտե՞ք ինչու:
     Որովհետև շատ լավ գիտեն՝ հենց իրենք արյունոտ բերանով սկսեն Քոչարյանի վրա հարձակումը, մտահոգ ու ազնիվ մարդկանց քննադատական ձայները լռելու են: Հասկանում եք…
     Ու սենց, ձեռք-ձեռքի տված, իրար փաթաթված, իրարից սնվելով ու իրար ոռոգելով, ատելության երկու ռահվիրաներ Նիկոլն ու Քոչարյանն արդեն 8 տարի պահում են իշխանությունն ու քարուքանդ անում ամեն ինչ: Ու այս օրերին միասին տաշում մեր սրբության սրբոցի՝ Հայաստանի Հանրապետության գերեզմանաքարը:
     Մահացու փակուղի…
     Հ.Գ. Երեկ, պատասխանելով իմ բժիշկ ընկերոջ ազնիվ հարցին (դու ի՞նչ ես առաջարկում՝ ի՞նչ անի Քոչարյանը) մի քիչ պատկերավոր օրինակ էի բերել, թե ինչ անի, որ օգնի Նիկոլի իշխանազրկմանը: Ու այն ահավոր մեծ տարածում գտավ: Շատ լայն: Ինչու:
     Որովհետև ես ընդամենը բարձրաձայնել էի այն, ինչ գիտեն, ինչ մտածում ու ինչ զգում են բոլորը, ինչն օդում ուղղակի կախված է: Ես ընդամենն ինձ վրա էի վերցրել հայտնի պերսոնաժի դերը՝ ասելու թագավորը մերկ է»:

Leave a comment