Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Մարտի 24-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև մարտի 25-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած գիշերային ժամանակահատվածում ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Բրյանսկի, Սմոլենսկի, Կալուգայի, Կուրսկի, Տվերի, Օրյոլի, Բելգորոդի, Տուլայի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Լենինգրադի մարզերի, Մոսկվայի մարզի և Ղրիմի Հանրապետության վրա», – ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։