Փաշինյանը ստորագրեց Խաղաղության խորհրդի հիմնադիր փաստաթուղթը

Շվեյցարական Դավոսում մեկնարկել է Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կազմակերպած «Խաղաղության խորհրդի» արարողությունը։ Արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթում նախագահ Թրամփը անդրադարձավ նաև Հայաստանին և Ադրբեջանին՝ նշելով, որ երկրների առաջնորդներն իր ընկերներն են։

Ելույթից հետո տեղի ունեցավ նախաձեռնության հիմնադիր փաստաթղթի վավերացման արարողություն, որից հետո նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Լևիթը պաշտոնապես հայտարարեց, որ Խաղաղության խորհուրդը պաշտոնապես դարձավ միջազգային կազմակերպություն։

Այնուհետև, վավերացման արարողությանը մասնակցեցին երկրի ղեկավարները. այն մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի մասնակցությամբ։

Leave a comment