Շինուհայր-Խոտ գյուղ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Շինուհայր-Խոտ գյուղ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 22-ին՝ ժամը 11։02-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկից Խոտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Խոտ գյուղի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Leave a comment