Գերմանիայում ձերբակալվել է երկու անձ ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով

Քաղաքականություն

24.03.2026 | 23:07

Գերմանիայում ձերբակալվել է երկու անձ ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով։ Ռումինիայի քաղաքացին ձերբակալվել է Գերմանիայի հյուսիսում, իսկ Ուկրաինայի քաղաքացին՝ Իսպանիայի Ալիկանտե քաղաքում։

Նրանց մեղադրում են լրտեսության համար գերմանական մի արտահանող ընկերության դեմ, որը Ուկրաինա է մատակարարում թռչող սարքեր և դրանց համապատասխան բաղադրիչներ։ Ձերբակալվածներին առաջադրվում է օտար հետախուզության օգտին գործելու մեղադրանք։

Նշվում է, որ նրանցից մեկը հետևել է մատակարարին 2025 թվականի դեկտեմբերից։ Նա հավաքել է տեղեկատվություն ինտերնետից և տեսահսկում կազմակերպել ընկերության մեկ աշխատակցի աշխատավայրում։ Երբ ուկրաինացին տեղափոխվել է Իսպանիա, այդ գործառույթը ստանձնել է ռումինուհին։ Նա վերահսկել է հետաքրքրության առարկա հանդիսացող անձի բնակության վայրը և իրականացրել տեսաձայնագրություն։ Ըստ Գերմանիայի դաշնային դատախազության՝ դա պատրաստություն էր հետագա հետախուզական գործողությունների համար։

Ալլա Ս.-ն և Սերգեյ Ն.-ն (նրա հետագա էքստրադիցիայից հետո Իսպանիայից) կկանգնեն Գերմանիայի Գերագույն դատարանի առաջ։

Leave a comment