ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները

ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հարգելի քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարության (mia.gov.am) և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (migration.mia.gov.am) պաշտոնական կայքերի «Տեղեկատվական կենտրոն» բաժինների «Ընտրություններ» ենթաբաժիններում արդեն հրապարակված են ՀՀ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները։

Այդ ենթաբաժիններում կարող եք ծանոթանալ ընտրական գործընթացին առնչվող մանրամասն բացատրություններին, ինչպես նաև ներբեռնել դիմումների և հայտարարությունների օրինակելի ու հաստատված ձևերը։

Տեղեկատվությունը նախատեսված է ինչպես ընտրող քաղաքացիների, այնպես էլ ընտրական գործընթացում ներգրավված անձանց համար՝ ապահովելու թափանցիկ, կազմակերպված և օրինական ընտրական գործընթաց։

Խնդրում ենք հետևել պաշտոնական կայքերին՝ ժամանակին և հավաստի տեղեկություններ ստանալու համար։

Leave a comment