Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ է գրանցել Եվրոպայի առաջնությունում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակով է նշել նորամուտը Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես հայտնել է ՀՖՖ-ն, B խմբի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Ուկրաինայի նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը: Նա ճանաչվել է նաև հանդիպման MVP: Ուկրաինացիներից աչքի է ընկել Վլադիսլավ Պերվիեիևը:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 25-ին, մրցակիցը Չեխիան է: