Բեյրութում Իրանի դեսպանատունը կփակվի | Ֆիլիպիններն արտակարգ դրություն է հայտարարել

– Բեյրութում Իրանի դեսպանատունը կփակվի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին հայտարարել է անցանկալի անձ։

– Ֆիլիպինները արտակարգ դրություն է հայտարարել Իրանում պատերազմի պատճառով։ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերը երկրում էներգետիկ արտակարգ դրություն է հայտարարել Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված ռիսկերի պատճառով։ Նա զգուշացրել է վառելիքի մատակարարման հնարավոր խափանումների և նավթի գների բարձրացման մասին։ Կառավարությունը ստեղծել է կոմիտե՝ անհրաժեշտ ապրանքների մատակարարումն ու բաշխումն ապահովելու համար։

– Իսրայելը և ԱՄՆ-ն մի շարք հարվածներ են հասցրել Իրանի Նաջաֆաբադ քաղաքում տեղակայված ԻՀՊԿ ուժերի և ենթակառուցվածքների դեմ։

Տեսանյութն այստեղ

Leave a comment