«Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին՝ անվերապահ կատարելով նրա պահանջները». Վահե Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լո-գի-կա…
     Մինչ օրս որևէ մի ուժ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, որ ընտրվելով` պատերազմ է հայտարարելու Ադրբեջանին ու Արցախը ազատագրելու։ Անգամ Վարդենիս-Ջերմուկի օկուպացրած հատվածների` պատերազմով ազատագրելու մասին որևէ մի ուժ չի հայտարարել։
     Բոլորը հայտարարել են միայն, որ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԵՆ միակողմանի զիջումների ընթացքը։
     Հետևաբար, սեպտեմբերին ՊԱՏԵՐԱԶՄ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ` եթե նոր իշխանությունը ԴԵՄ ԿԱՆԳՆԻ Ադրբեջանի նոր հարձակումներին ու պահանջներին։
     Սա նշանակում է` Նիկոլի իշխանությունը խոստացել է ԴԵՄ ՉԿԱՆԳՆԵԼ Ադրբեջանին` անվերապահ կատարելով վերջինիս անվերջանալի պահանջները, քանի որ ՄԻԱՅՆ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ կարող է հայտարարել` իրենց օրոք պատերազմ չի լինի, այլոց դեպքում` կլինի։
     Իսկ այդ պահանջները կարող են լինել «Զանգեզուրի միջանցքից» մինչ Կոնդը ադրբեջանական մշակույթի կենտրոն հռչակելը, մինչ 400,000 ադրբեջանական զանգվածների տեղափոխումը ՀՀ, և այսպես շարունակ, մինչ ՀՀ-ի իսպառ վերացումը և հայ ժողովրդի` սեփական Հայրենիքում բնաջնջման գործընթացի ավարտը։
     Հ.գ. Ի դեպ, Ադրբեջանի մի շարք խայտառակ ու ստորացուցիչ պահանջներ արդեն իսկ կատարման ընթացքի մեջ են, և այսօրվա «խաղաղությունը» հենց այդ դավադիր գործընթացն իրականացնելու հնարավորության տրամադրում է սոսկ, որը տրվել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի կողմից»:

Leave a comment