Իրանի զինվորականները կհարձակվեն Գազայի հատվածում գտնվող իսրայելցի զինվորականների վրա, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի և պաղեստինյան տարածքների վրա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): «Եթե Լիբանանի և Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունները շարունակվեն, հակառակորդի ուժերի կենտրոնացման վայրերը կհայտնվեն Իրանի կողմից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախում»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars-ը։