Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր դուրս են եկել Իրանի քաղաքների փողոցներ՝ կառավարությանն աջակցություն հայտնելու համար, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ ցուցարարները վանկարկել են կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։ Նրանցից շատերը ձեռքներին պահել են Իրանի դրոշներն ու Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիմանկարները։
Ավելի վաղ երկրի իշխանությունները կոչ էին արել բնակիչներին մասնակցել Իսլամական Հանրապետությանն ու նրա ղեկավարությանը սատարող ցույցերին։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ից։ Սկզբում դրանք պայմանավորվածեն եղել տնտեսականծանր վիճակովև ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, սակայն շուտով ստացել են նաև քաղաքական ենթատեքստ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ խռովությունները հրահրում են արտաքին ուժերը:
Իրանում նաև նշել են, որ փաստաթղթեր ունենք, որոնք ապացուցում են, որ հակակառավարական ցույցերն ուղղորդվել են Իսդրայելի ու ԱՄՆի կողմից: Միևնույն ժամանակ նշվե;լ է, որ Թեհրանը լիովին վերահսկում է իրավիճակը։