Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հետախուզության կենտրոնակայանին:
«Բեյրութին հասցված հարվածների ժամանակ հարձակման են ենթարկվել «Ռադվան» ստորաբաժանման և «Հեզբոլլահի» հետախուզական վարչության կենտրոնակայանները»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ «Իսրայելի պաշտպանության բանակը ևս մեկ հարված է հասցրել Լիբանանի հարավում «Ռադվան» ստորաբաժանման կենտրոնակայանին, որը գտնվում էր «Նուր» ռադիոյի շենքում»: