ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ԱՄՀ և Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի տարածաշրջանային տեխնիկական աջակցության կենտրոնի (CCAMTAC) պատվիրակությանը
ՀՀ ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի՝ պետական ֆինանսների վիճակագրության բարելավմանն ուղղված տեխնիկական օժանդակության շրջանակում հյուրընկալել է ԱՄՀ և Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի տարածաշրջանային տեխնիկական աջակցության կենտրոնի (CCAMTAC) պատվիրակությանը։
Այցի շրջանակում նախատեսվում է հնգօրյա սեմինար՝ նվիրված պետական ֆինանսների վիճակագրության առանցքային ուղղություններին։ Սեմինարի նպատակն է խորացնել մասնագիտական կարողությունները, ներկայացնել և քննարկել արդի մեթոդաբանական մոտեցումները, ինչպես նաև աջակցել միջազգային չափանիշներին համահունչ պետական ֆինանսների վիճակագրության համակարգի հետագա զարգացմանը։
Ծրագրի ընթացքում նախատեսված են ինչպես ընդհանուր քննարկումներ, այնպես էլ նպատակային աշխատանքային հանդիպումներ՝ մասնագիտական հարցերն առավել խորքային քննարկելու համար։