Ալեն Սիմոնյանն ու Կորեայի դեպսանն անդրադարձել են հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

—00—ԼԱ

Leave a comment