https://arm.sputniknews.ru/20260324/narek-samsvonjani-tnajin-kalanqy-pvokhvec-varchakan-hskvoghutjamb-pastaban-100182967.html
Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ. փաստաբան
Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ. փաստաբան
Sputnik Արմենիա
Դատարանի որոշմամբ` «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակին կարգելվի հրապարակային խոսք ասել։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T14:16+0400
2026-03-24T14:16+0400
2026-03-24T14:16+0400
նարեկ սամսոնյան
ռուբեն մելիքյան
կալանք
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98223983_0:119:1600:1019_1920x0_80_0_0_70a180f9c34118a9004172d7e06c8a96.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Նշենք, որ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինվել էր այս տարվա փետրվարի 17–ին:Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները 2025–ի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։Սաղաթելյանը շարունակում է մնալ կալանքի տակ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98223983_37:0:1458:1066_1920x0_80_0_0_358c9a3a40de99484286c719d42d8eaa.jpg.webp
նարեկ սամսոնյան, ռուբեն մելիքյան, կալանք, տնային կալանք
նարեկ սամսոնյան, ռուբեն մելիքյան, կալանք, տնային կալանք
Դատարանի որոշմամբ` «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակին կարգելվի հրապարակային խոսք ասել։
«Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց մեր միջնորդությունը. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով»,– գրել է Մելիքյանը։
Նշենք, որ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինվել էր այս տարվա փետրվարի 17–ին:
Սաղաթելյանը շարունակում է մնալ կալանքի տակ։