Բաքվի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը. Դանիելյան

Բաքվի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ո՞րտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Դա կարա մեկ բան նշանակել, միգուցե կան պայմանավորվածություններ, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ և գիտեն հստակ օրն ու ժամը պատերազմի։ Եթե խոսում են զոհերից, ապա գնացեք և զոհերի վիճակագրությունը նայեք, թե ում իշխանության օրոք, քանի պատերազմ է եղել, ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրքներ են եղել և այն թեզն, թե իբր նախկինում հաղթանակած նախագահներն են Արցախը հանձնել, տխմարագույն թեզ է։ Այդ մարդկանց հերոսական ուղղու շնորհիվ Արցախի տարածքը 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք է եղել, բա էդ, որ տվել էին Արցախը, որտե՞ղ էին նուռը գրկած նկարում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment