Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը

Հարգելի լրագրողներ, վաղը, մարտի 25-ին, ժամը 16։00-ին նշանակված է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով առաջին դատական նիստը, որը պետք է կայանա Արմավիր քաղաքի Հանրապետության 41 հասցեի դատական նիստերի թիվ 2 դահլիճում։

Հիշեցնեմ, որ այս գործով Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։

Այս քրեա-քաղաքական գործն իր ամբողջ ծավալով հավակնում է դառնալ իրավաբանության մեջ աննախադեպ ծաղրերգություն։

Սա մի գործ է, որի համաձայն իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։

Սա մի գործ է, որի «ապացույցները» սկսվում են՝ չեմ կարող պնդել, բայց կարծում եմ ինքն է․․․նախադասությամբ։

Հ.Գ. Շատ «պատահականորեն» հենց այս գործով սպասվող դատական նիստի նախորդ օրը (այսօր և հենց հիմա) տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Արշակ սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը»։

Leave a comment