Դիտարկմանը, թե Սիմոնյանն ինքն էլ, ժամանակին Արցախ էր ասում, նա արձագանքեց՝ սխալ էի անում:
«Ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչո՞ւ այդ նույն Ղարաբաղի Սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր, ինչո՞ւ չեք տալիս, որովհետև բոլորդ քաղաքականացված եք և բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով:
Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի մարդ կարող է ՀՀ-ի Երևանին ասել Էրիվան, Սևանին ինչ-որ այլ բան ասել, աղմուկ մի բարձրացրեք, մի զարմացեք»,- նշեց նա և հավելեց՝ Ղարաբաղն Ադրբեջանինն է:
Սիմոնյանը ցուցադրեց պիջակին ամրացված քարտեզը՝ ասելով, որ դա է Հայաստանի Հանրապետությունը:
«Սրանից այս կողմ Թուրքիա է, սրանից այս կողմ Վրաստան է և Ջավախքը Հայաստան չէ, Ջավախքը Վրաստան է, սրանից ներքև Պարսկաստանը, սրանից այս կողմ Ադրբեջանը:
Փակե՛ք, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին չգիտեմ ինչ»,- նշել է ԱԺ նախագահը: