Իսրայելի ռազմաօդային ուժերն Իսլամական Հանրապետության դեմ գործողության ընթացքում Իրանում հարվածներ են հասցրել ավելի քան 3000 տարբեր թիրախների, հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ հարվածները շարունակվում են առանց ընդհատումների։ Նշվում է, որ երեկ տասնյակ կործանիչների մասնակցությամբ ևս մեկ զանգվածային հարձակում է իրականացվել Թեհրանի վրա։ Հարվածներ են հասցվել մի քանի ռազմական շտաբների, այդ թվում՝ ԻՀՊԿ հետախուզության երկու հրամանատարական կենտրոնների և Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության շտաբին։ Գիշերը հարձակման են ենթարկվել ավելի քան 50 թիրախներ, այդ թվում՝ արձակման կայաններ և բալիստիկ հրթիռներով պահեստներ։