Սևաստոպոլում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Քաղաքականություն

24.03.2026 | 12:24

Սևաստոպոլի Կորչագին փողոցի բնակելի շենքում մարտի լույս 24-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է բռնակցված ուկրաինական քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով մասամբ փլուզվել են առաջին հարկի բնակարաններից մեկի պատերը, ինչպես նաև առաջինից երրորդ հարկերի ներքին հարկերն ու կառույցները։ Պայթյունի ալիքը հրդեհ է առաջացրել հարևան շենքի երկու մուտքերում։ Բնակիչները տարհանվել են երկու շենքերից:

Ռազվոզժաևը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս ութը՝ վիրավորվել։

Նա չի բացահայտել պայթյունի պատճառը: Ամբողջ գիշեր նա հայտնել է օդային տագնապի  և քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment