Ես շատ գիտակցաբար գրել եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում. Վլադիմիր Վարդանյան

Ես շատ գիտակցաբար գրել եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում. Վլադիմիր Վարդանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես շատ գիտակցաբար գրել եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում, որովհետև չեմ ուզել և ուզում, որ իմ խորհրդարանական գործընկերները կաշկանդված լինեն: Եթե դու ստանձնում ես որոշակի դերակատարություն, պետք է գնաս առաջ, չպետք է վախենաս: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 24-ի նիստին ՍԴ դատավորի ընտրության մասին նախագծի քննակման ժամանակ հայտարարեց դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը: 

«Ես շատ եմ սիրում խորհրդարանական աշխատանքը, շատ եմ սիրում նաև ՍԴ-ն: Ես արմատներով Սահմանադրական դատարանից եմ, բայց ես չեմ ուզում իրավիճակ ապահովել, որ այստեղ չստացվեց, այնտեղ գոնե կմնամ, ո՛չ: Սա բարոյականության, էթիկայի խնդիր է, սա ճիշտ է»,- ասաց Վարդանյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե արդյոք չի՞ շտապել Վարդանյանը՝ վայր դնելով պատգամավորի մանդատը, քանի որ հնարավոր է՝ չընտրվի ՍԴ դատավոր:

Նրա խոսքով՝ եթե հնարավորություն ունենար ավելի վաղ հրաժարվել մանդատից, ավելի վաղ կհրաժարվեր և խորհրդարանում հանդես կգար ոչ թե երկակի կարգավիճակով, այլ որպես զուտ ՍԴ դատավորի թեկնածու: 

Leave a comment