ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմը:

Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, ներկայացվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:

Հավաք-խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ՊՆ համակարգում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման քաղաքականության վարման ընթացքին, ներդրված ծրագրային համակարգի հետագա զարգացմանը, առկա խնդիրներին և դիտարկվող լուծման տարբերակներին առնչվող մի շարք հարցեր:

 

Leave a comment