Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է | ՄԱՄՈՒԼ.ամ

Ծննդատներից մեկում այսօր ծննդկան է մահացել։

«Նյուզ»-ին առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում, գիտակցության կորուստ:

Կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և ատողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
     Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է:
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Leave a comment