ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ԱՄՆ-ը Իրանում կապի մեջ է «առանցքային մի գործչի» հետ, սակայն ոչ գերագույն առաջնորդի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ այդ շփումները կշարունակվեն առաջիկա ժամերին։ Թրամփի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր կապերի մասին տեղեկատվությունը «հնարավոր է՝ չի փոխանցվել» Իսլամական Հանրապետության այն պաշտոնյաներին, որոնք այն հերքում են։
Իրանի հետ բանակցությունները պետք է ցույց տան՝ հնարավոր է արդյոք հասնել ավելի լայն համաձայնության, — հայտարարել է Թրամփը։
«Մենք Իրանի հետ արդեն երկար ժամանակ է՝ բանակցություններ ենք վարում։ Եվ այս անգամ նրանք լուրջ են տրամադրված։ Եվ հենց մեր զինվորականների կատարած հիանալի աշխատանքի շնորհիվ են նրանք լուրջ տրամադրված։ Նրանք ցանկանում են կարգավորել հարցը, և ես հույս ունեմ, որ մեզ դա կհաջողվի», — ասել է նա։
Թրամփը նաև խոսել է Իրանի հետ բանակցությունների հեռանկարների մասին․
«Ներկայում Իրանը ևս մեկ հնարավորություն ունի վերջ դնելու Ամերիկայի և նրա դաշնակիցների հասցեին հնչեցվող իր սպառնալիքներին, և մենք հույս ունենք, որ նրանք կօգտվեն այդ հնարավորությունից։ Ամեն դեպքում, Ամերիկան և ողջ աշխարհը շուտով կդառնան շատ ավելի անվտանգ, իսկ մեր մոլորակը՝ զգալիորեն ավելի պաշտպանված վայր»,- ասել է նա։