ՌԴ–ն անհատույց օգտագործման փրկարարական տեխնիկա է տրամադրել Հայաստանին. ՆԳՆ

https://arm.sputniknews.ru/20260323/rdn-anhatujc-ogtagvortsman-prkararakan-tekhnika-e-tramadrel-hajastanin-ngn-100152051.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1074/70/10747057_0:0:1421:1065_1920x0_80_0_0_a733e5c7ef61b87d45aa0c844e117f72.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ներքին գործերի նախարարություն (նգն), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, փրկարար, տեխնիկա, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

ներքին գործերի նախարարություն (նգն), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, փրկարար, տեխնիկա, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

Բաժանորդագրվել

Կողմերն ուշադրություն են դարձրել կամավորական կազմակերպությունների հետ գործակցության ամրապնդմանը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության փրկարարական տեխնիկա է տրամադրում։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Կառույցը տեղակացրել է, որ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին։ Նիստին ներկա է եղել նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, կենտրոնի վարչության համանախագահ Վյաչեսլավ Բուտկոն։

«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Կենտրոնի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Մասնավորապես, հստակեցվել է ՆԳՆ Փրկարար ծառայությանը մշտական օգտագործման համար անհատույց տրամադրվող արձագանքման բաղադրիչ հանդիսացող փրկարարական սարքավորումների ցանկը։ Կողմերն ընդգծել են, որ իրականացվող միջոցառումները միտված են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը և արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքման կարողությունների բարձրացմանը»,– ասված է հաղոդագրությունում։

ՀՀ ՆԳՆ–ից նշել են, որ կողմերն ուշադրություն են դարձրել կամավորական կազմակերպությունների հետ գործակցության ամրապնդմանը։ Պատվիրակությունների ներկայացուցիչները համոզված են, որ ընդունված որոշումները կնպաստեն ընթացիկ տարում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կայուն և արդյունավետ գործունեությանը։

Մեղրահատիկներ և մանկական շամպուններ. ի՞նչ է Երևան բերել ռուսական գործարար առաքելությունը

ՌԴ ԱԻՆ «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների իրականացման կենտրոնում և Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում ներկայացվել են մասնագետների պատրաստման և փրկարարական աշխատանքների կազմակերպման առաջատար փորձն ու մեթոդական մոտեցումները։

Leave a comment