Որ դեպքում Հայաստանը մեծ հավանականությամբ կկանգնի նոր պատերազմի առաջ. ԱԳ նախարարը պարզաբանել է

Որ դեպքում Հայաստանը մեծ հավանականությամբ կկանգնի նոր պատերազմի առաջ. ԱԳ նախարարը պարզաբանել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական նշեց, նկատի ուներ՝ ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է»,- ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանըմ որ ՔՕՊ-ի ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չունենալու դեպքում կլինի պատերազմ: 

Նրա խոսքով՝ առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունն այն է, թե գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային հավակնություններ ու պահանջներ ունենք.«Ակնհայտ է, որ եթե մարդիկ այս մտայնությամբ իշխանության գան, անմիջապես խնդիրներ են լինելու հարևանների հետ։ Հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն ինչ մեթոդաբանությամբ են խնդիրները լուծվում, Հայաստանը մեծ հավանականությամբ կկանգնի նոր պատերազմի առաջ»,- ասաց Միրզոյանը։

Արձագանքելով լրագրողների հարցին, թե արդյոք շանտաժ է սա, նախարարն ասաց՝ իրենց քաղաքական իրավունքն է։

«Շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ, ո՛չ, ինչո՞ւ ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական իրավունքն է»,- ասաց Միրզոյանը։

Leave a comment