16:44 23.03.2026 (Թարմացված է: 17:14 23.03.2026)
Բաժանորդագրվել
Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լուրը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը, այդ թվում` առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։