Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած կնոջը հայտնաբերել են

Բաժանորդագրվել

Գրետա Մ․–ն մեղադրվում է գերեզմաններ պղծելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանում հայտնաբերվել է մարտի 20–ին ՀՀ ԱՆ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմած կինը, որն այդտեղ էր գտնվում դատարանի որոշմամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` 57–ամյա Գրետա Մ․–ն փախուստի էր դիմել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի 9–րդ բաժանմունքից։

Նուբարաշենի ոստիկանները կնոջը հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում և նրան կրկին տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն։

Կայքը գրում է, որ Գրետա Մ․–ն մեղադրվում է գերեզմաններ պղծելու մեջ։

Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած տղամարդկանցից մեկը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Leave a comment