երին Լարսը արդեն բաց է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

Այսօր առավոտյան երթևեկությունը բեռնատարների համար փակվել էր՝ ձյան պատճառով։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Leave a comment